ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Սարգսյանն ու Ալիևը համանախագահներին հայտնել են հանդիպելու պատրաստակամության մասին

Սարգսյանն ու Ալիևը համանախագահներին հայտնել են հանդիպելու պատրաստակամության մասին
24.07.2015 | 11:41

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս տարի ավելի ուշ հանդիպելու պատրաստակամությունը։
«Նախագահները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին շարունակել աշխատանքը համանախագահների հետ նախագահական գագաթնաժողովի օրակարգի շուրջ»,- հայտարարել են տարածաշրջանային այցը ավարտած Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեմյս ՈՒոռլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա)։ «Երևան և Բաքու կատարած մեր այցերի ժամանակ մենք ողջունեցինք բարձր մակարդակով հանդիպումները և նախագահների հետ քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները առաջ մղելուն ուղղված առաջարկները»,- հայտարարում են համանախագահները։ Նրանք ողջունել են «վերջին մի քանի ամիսներին համեմատաբար կայունության ժամանակաշրջանը Հայաստան-Ադրբեջան շփման գծում, որը համընկել էր երկու երկրներում տեղի ունեցող մեծամասշտաբ միջազգային միջոցառումների հետ»։
«Այդուհանդերձ, մենք անհանգստացած ենք լարվածության վերջին աճով, և կոչ ենք անում նախագահներին խուսափել բռնության մահացու էսկալացիայից և քայլեր կատարել հրադադարը պահպանելու ուղղությամբ»,- ասում են համանախագահները։ Նրանք հայտնում են, որ նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը անհայտ կորած անձանց տվյալների փոխանակման վերաբերյալ՝ Միջազգային Կարմիր խաչի հովանու ներքո։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ